Կարդացի Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանի ԲԴԽ-ում ունեցած սրտաճմլիկ ելույթը, որտեղ քննվում է նրան վերաբերող կարգապահական վարույթը, որի որոշումը հրապարակվելու է հունիսի 2-ին: Դատավոր Նաիրան ԲԴԽ անդամների մոտ, ըստ իմ կարծիքի, ուղղակի խղճահարություն է ստեղծում իր անձի նկատմամբ` բացահայտ «օգտագործելով» 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված որդու` Գևորգի փաստը:
Տիկին Նաիրա, Ձեր որդու հետ դեռ 2015 թ-ին «Հայ Ասպետ»-ի շրջանակներում եղել ենք Կարսի մարզում և Տայքում` ես որպես ՇՊՀ դախասոս, Ձեր որդին` ԵՊՀ ուսանող: Շատ լավ տպավորություն է թողել ձեր ուսանող տղան ինձ վրա:
Հետաքրքիր է, Դուք Ձեզ օբյեկտիվ դատավոր համարու՞մ եք:
Մի հարց ունեմ Ձեզ որպես Վճռաբեկ դատարանի դատավորի` Դուք ինչպե՞ս եք ձեզ թույլ տվել` որպես անաչառ դատավորի, զեկուցող դատավորի կարգավիճակով ներկայանալ ինձ վերաբերող մի գործի քննության, երբ հայցվոր կողմը` Նիկոլի աներորդի Հրաչն է, ում քրոջ հետ այս լուսանկարում դուք թևն ընկած եք ման գալիս ու ով համարվում է Ձեր ընկերուհին (հարյուրավոր հոդվածներ կան ձեր ու Աննա-Էրատոյի ընկերուհիներ լինելու վերաբերյալ):
Դուք այս գործի շրջանակներում անաչառ չեք կարող լինել և անաչառ չէիք:
Դուք ամենաքիչը, Հրաչի անունը կարդալուց հետո, պետք է ինքնաբացարկ հայտնեիք, բայց ոչ` դուք շարունակել եք ներկայանալ որպես անաչառ դատավոր:
Տիկին Նաիրա', այդ գործն արդեն Եվրոպական դատարանում է և հուսամ, Դուք դեռ պատասխան եք տալու այդ գործում Ձեր ակտիվ մասնակցության համար:
Դատավոր Նաիրա', տղադ էր ափսոս:
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ